Newmag-ը գրում է.
 Օտամուրադովի կուսակցության կուրսն ակնհայտ է, այն հուշում է նույնիսկ կուսակցության անունը Milliy Tiklanish թարգմանաբար` «Ազգային վերածնունդ»: Նրա կողմնակիցները վստահ են ուզբեկերենի լատինականացումը թույլ կտա հեռվանալ սովետական անցյալից ու հզորացնել ազգային ինքնությունը: Այս գաղափարի քննադատներն անհանգստացած են, որ ծրագիրի իրականացումը չափազանց ծախսատար կլնի ու կբարդացնի այն մարդկանց կյանքն, ում համար կիրիլիցան տնտեսական գոյատևման հարց է:

Այս հարցը շուրջ կեսդարյա քննարկումների օրակարգում է եղել: 1993-ի գարնանը Ուզբեկստանում կառավարական հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է ուսումնասիրեր կիրիլիցայի կիրառումը վերացնելու հնարավորությունները: Նախաձեռնությունը խթանել էին այդ տարվա մարտին Թուրքիայի մայրաքաղաքում պոստ սովետական թյուրքական ազգերի ներկայացուցիչները, բայց թեման համապատասխան շրջանակներում եփվում էր արդեն մի քանի տարի: Քննարկվում էր նաև արաբական գրին անցնելու տարբերակը: Վերջում հաղթեցին նրանք, ովքեր պնդում էին, որ լատինական գիրն անհրաժեշտություն է ժամանակակից տեխնոլոգիաներից, համակարգչից օգտվողների համար: Նույն տարվա սեպտեմբերին խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որը նախատեսում էր լատինական այբուբենի աստիճանական ներդրումը մինչև 2000թ:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել