Որոշ քաղաքական ուժերի համար ՀՀ Ազգային ժողովը ոչ թե օրենսդիր բարձրագույն իշխանությունն է, այլ նախընտրական կամ հետընտրական հայտարարություններ տարածելու հարթակ: Նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող է խորհրդարանում իր թվաքանակով երկրորդ քաղաքական ուժը մի քանի ամիս քնել ու Երևանի ավագանու ընտրություններից առաջ արթնանալ ու զբաղվել քննադատությամբ: Վարչապետի պաշտոն եք ուզում, բայց չեք կարողանում նույնիսկ մեկ նախարարություն կառավարել: Օրինակ՝ երեկ դուք չամաչեցի՞ք, որ ՀՀ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ձեր կողմից նշանակված սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը չէր տիրապետում մի այնպիսի կարևորագույն խնդրի, որը Կապանում շուրջ 300 ընտանիքների համար նախաձեռնված և ինչ-ինչ պատճառներով չիրականացված բնակարանաշինությունն էր: Ամո՛թ է, ուրիշի աչքի չոփը տեսնելու փոխարեն ձեր աչքի գերանը հանե՛ք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել