Սննդարդյունաբերությունը համարվում է Հայաստանի արդյունաբերական երկրորդ խոշոր ճյուղը: Այս տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշները ցույց են տալիս, որ այս ճյուղում առկա է զարգացման դրական միտում: Ընդանուր առմամբ՝ սննդարդյունաբերությունը հունվար-փետրվարին արտահանել է 64 մլն դոլարի ապրանք կամ 22,5 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա առաջին երկու ամիսները:
Դրանից զատ՝ դրական արդյունք է գրանցել նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի ապրանքախումբը: Այստեղ տարեսկզբի նույն ժամանակահատվածում արձանագրված արտահանումը գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները 10,6 տոկոսով, կամ դրամական առումով արտահայտմամբ՝ 4 մլն դոլարով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1820684551588742&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել