Ուրեմն, էսօր մտածեցի, մտածեցի ու որոշեցի մի հատ մե՜ծ ցուցակ կազմել մի քանի մասից բաղկացած, որում ընդգրկված կլինեն մեր քաղաքական դաշտի «զրյա դեմքերը»՝ մեղադրականներով ու ցանկալի պատիժներով։ Եվ այսպես.
1. Սամվել Ալեքսանյան (Լֆիկ) - Փակ շուկան ավիրելու, մի շարք մոնոպոլիաներ ունենալու, տիեզերական ցինիզմի ու ռեկորդային բթամտության, տնտեսական ու ոչ միայն տնտեսական հանցագործությունների, ինչպես նաև ժողովրդի դեպրեսիածին գլխավոր էլեմենտներից մեկը լինելու համար պատժվում է՝ ունեցվածքի ամբողջական բռնագանձման, քաղաքացիական բոլոր իրավունքներից զրկվելու ու մինչև կյանքի վերջը իր սկզբնական մասնագիտությամբ՝ կաչկա քշելու և համբալություն անելու, ինչպես նաև, սահմանել, որպեսզի նա սնվի միայն այն ժամկետանց ու կեղծված ուտելիքով, որոնք առկա են «Երևան Սիթի»-ների պահեստներում։
2. Գալուստ Սահակյան (Գալուստ, պռոստո Գալուստ) - շուրջ 20 տարի հաճախորդ լինելու, անթիվ-անհամար հիմար հարցազրույցներ ու մեկնաբանություններ անելու, պետբյուջեից այսքան ժամանակ չվաստակած աշխատավարձ ստանալու, ընտանիքի անդամներին ու բարեկամներին պաշտոններ դասավորելու, Նժդեհի ուսմունքն ու կերպարը վարկաբեկելու համար պատժվում է՝ փոխհատուցել պետությանը այս ողջ ընթացքում բյուջեից ստացված գումարները, օրական 5 ժամ քաղաքում «Ապրեք, ապրեք, բայց ինձ պես չապրեք» գրությամբ մեծ ցուցանակով շրջել քաղաքի մարդաշատ վայրերում և պետական հաստատություններում, ինչպես նաև ամեն շաբաթ Նժդեհի գերեզմանի տարածքը մաքրելու։
3. Տիգրան Սարգսյան (Բանկի Տիկո) - երկրի տնտեսությունը վերջնականապես ապականելու, Հայաստանի ոսկու պաշարների հերն անիծելու, բյուջեի միջոցները ապուշ բաների վրա փոշիացնելու, ճգնաժամի դեմ գրքեր կարդալով պայքարելու և իր ծանոթ-բարեկամներին պետական տենդերների հաղթող դարձնելու համար պատժել՝ ունեցվածքի ամբողջական բռնագանձում և սահմանել միակ թույլատրելի պաշտոնը՝ գրադարանավար։
4. Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո) - 90-ականներին ապօրինի սեփականաշնորհումներ և յուրացումներ անելու, խուլիգաններից ու մարդասպաններից բաղկացած ախռանա-ավազակախմբեր կազմակերպելու, լկտի պահվածքի ու մարդկանց վիրավորելու համար պատժել՝ ունեցվածքի ամբողջական բռնագանձում և ցմահ ազատազրկում, որը կարելի է, ըստ իր հայեցողության, փոխարինել ամեն օր 50 ճիպոտի հարված ստանալով, բայց ազատության մեջ՝ փողոցում։
5. Մանվել Գրիգորյան (Գեներալ Մանվել, Սցիպիոն Արմավիրսկի, Զորավար-Կռազավար և այլն) - բազմաթիվ ռազմական հանցագործությունների, բանակի միջոցների յուրացման, մարդասպանությունների և մարդկանց խոշտանգումների, հայ սպայի պատիվն ապականելու և անմակարդակ ու անգրագետ լինելու համար պատժվում է՝ ունեցվածքն ամբողջական բռնազավթել, բոլոր ռազմական կոչումներից ու պարգևներից զրկել, ցմահ ազատազրկում և այբբենարանը սովորել։
6. Սեյրան Սարոյան (Գեներալ Սեյրան, Սեյրան Մակեդոնսկի, առանց պրիցեպով կռազավար-գեներալ) - նայիր 5-րդ կետը, պատժվում է նրանով, որ պետք է ցմահ մնա ու կիսի իր մեծ ախպեր Մանվելի բախտը։
7. Արթուր Բաղդասարյան (ԱԽՔ) - ժողովրդին հուսախաբ անելու և քաղաքական անբարոյականության գագաթնակետը դրսևորելու, ինչպես նաև մուտիլովշիկական կուսակցություն ստեղծելու համար պատժվում է՝ ողջ ունեցվածքը հարկադիր կերպով ժամկետանց ջեմերի ու մուրաբաների հետ փոխանակելու, ՀՀ-ում տուն առ տուն մտնելու ու ներողություն խնդրելու, ինչպես նաև սահմանվում է միակ թույլատրելի աշխատանքը՝ զորամասերում զուգարանների մաքրող։
8. Տիգրան Ուրիխանյան (Սծիլյագա, Սեքսի Բոյ) - ԱԽՔ-ություն անելու, բազմակի ճամբարափոխությունների, դատարկախոսության ու անսկզբունքայնության համար պատժվում է՝ արգելել բացի Մալաթիայի second hand շորեղենից այլ շորեր գնել, Fashion TV նայել և սահմանել պատիժ՝ տարեկան 100 ժամ հանրային աշխատանքներ անել։
9. Վահան Բաբայան (Վահանչիկ) - Ուրիխանյանի ու ԱԽՔ-ի հիբրիդ լինելու, պնակալեզության ու դատարկախոսության մաստեր կլասեր ցուցաբերելու, ինչպես նաև քաղաքական անբարոյականության համար պատժել՝ ողջ կյանքի ընթացքում վզից կախած կրել մեկ կտոր սապոն, իսկ թույլատրելի աշխատանք սահմանել Ծառուկյանի տանը հավաքարարություն անելը։
10. Վարդան Ղուկասյան (Վարդանիկ) - Երկրաշարժից ավերված Գյումրի քաղաքին ավելի շատ վնաս հասցնելու, քան բուն երկրաշարժը, ֆեոդալական հասարակարգ ստեղծելու, բազմաթիվ սպանությունների ու քրեական հանցագործությունների հետևում կանգնած լինելու, Գյումրիում հուսահատության մթնոլորտ ստեղծելու, լկտի ու անդաստիարակ, իսկ հիմա նաև հանցագործ որդյակ մեծացնելու, ինչպես նաև քրիստոնեական արժեքներն ու եկեղեցու վարկանիշը գցելու համար պատժել՝ ունեցվածքի ամբողջական բռնագանձում ու կախաղան բարձրացնել՝ որդու հետ միասին։