Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վստահություն է հայտնել, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ առաջին խաղում շատ գոլեր չի ընդունի:
Գերմանացի ֆուտբոլիստը սա ասել է հիշելով մրցաշարի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ կայացած առաջին խաղը, որտեղ Լուիս Էնրիկեի սաները 0:4 հաշվով պարտություն կրեցին.
«Չեմ կարծում, թե «Յուվենտուսի» հետ կայանալիք առաջին խաղում մենք 4 գոլ կընդունենք սեփական դարպասը:
Ես դա չեմ ցանկանում, և մենք արդեն գիտենք, թե ինչ պետք է անենք: Սկզբում մենք պետք է հաղթենք «Մալագային» Իսպանիայի առաջնության խաղում: Պետք է անպայման հաղթենք, որպեսզի «Յուվենտուսի» հետ խաղին մոտենանք լավագույն վիճակով»,- տեր Շտեգենի խոսքերն է փոխանցում «Tuttosport»-ը:
«Յուվենտուսի» և «Բարսելոնայի» միջև առաջին խաղը կկայանա ապրիլի 11-ին, իսկ պատասխան խաղն՝ ապրիլի 19-ին: