Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները վերլուծելով՝ տեղեկանում ենք, որ Հայաստանից 2017 թվականի հունվար-փետրվարին արտահանվել են 4 մլն 221.6 հազար ԱՄՆ դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ: 2016 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էին 1 մլն 561,3 հազար դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ: Այսինքն՝ այս տարվա հունվար-փետրվարին այն ավելացել է 2,7 անգամ:
2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանից արտահանվել են 1 մլն 297,2 հազար դոլարի վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 230,6 հազար դոլարի: Այն ավելացել է 5,6 անգամ: Միևնույն ժամանակ, 2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանից արտահանվել են 4 մլն 431,8 հազար դոլարի սարքեր և ապարատներ: Այս տարվա հունվար-փետրվարին այն ավելացել է 3,2 անգամ, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էին 1 մլն 366,9 հազար դոլարի սարքեր և ապարատներ: