Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
 
««Թրամփի ավիահարվածները Սիրիայում քաղաքական ուղերձ էր, «նամակ», որը, անշուշտ, իր դերակատարությունն ունի Միջին Արևելքի քաղաքականության մեջ, ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Բայց իմ կարծիքով՝ այս քայլի ամենակարևոր հարթությունն ամերիկյան ներքին քաղաքականությունն է։ Իմ համոզմամբ՝ Թրամփը կարիք ունի ցույց տալու, որ ինքն ուժեղ է, ղեկավար է, որոշումներ կայացնող է, դերակատար է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, միջազգայնագետ, արևելագետ Վիգեն Չետերյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիական կառավարական զորքերին ավիահարվածներով թիրախավորելու որոշմանը։
 
Չետերյանի համոզմամբ՝ սրանք սիմվոլիկ ավիահարվածներ էին, որոնք շարունակական բնույթ չեն կրելու։ «Իմ կարծիքով՝ Հայաստանի չկարգավորված հակամարտությունն Ադրբեջանի հետ, բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ, դաշնակցությունը Ռուսաստանի հետ ամբողջությամբ այլ նյութ են միջազգային հարաբերություններում, ինչը մաս չի կազմում Միջին Արևելքի ռազմական կամ քաղաքական հավասարակշռությանը, և մտավախությունները, թե Հայաստանը կարող է ներգրավվել մերձավորարևելյան զարգացումներում, տեղին չեն, այս գործողությունը պետք չէ իր համատեքստից դուրս բերել, երկրորդը՝ չեմ կարծում, որ ստեղծվելու է հսկայական սրում, որպեսզի այն ազդի Հայաստանի վրա»,- ասել է Չետերյանը»,–գրում է թերթը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել