Image result for ԲորուջերդիԻԻՀ խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Բորուջերդին հայտարարել է, որ ԱՄՆ իրականացրած գործողությունները Սիրիայում ապացույցն են այն բանի, որ Սիրիայի հարցով ԱՄՆ որդեգրած քաղաքականությունը եղել է սխալ և տապալվել է։ Ըստ Բորուջերդիի՝ իրականացված գործողությունները վնասելու են հենց ԱՄՆ-ին։

Վնասել ասելով՝ ես հասկանում եմ, օրինակ, որ Մերձավոր Արևելքում հակաամերիկյան տրամադրություններն ավելի են մեծանալու, Ամերիկայի շուրջ ահաբեկչություններն ավելի են շատանալու, բայց Բորուջերդիի գլխում, ենթադրաբար, ավելի լուրջ ծրագրեր են հիմա պտտվում։ ։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել