Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը իր կայքում հաղորդագրություն է հրապարակել, որտեղ Ռուսաստանում ապրող ամերիկացիներին կոչ է արել՝ զգոն լինել քաղաքական իրադրության պատճառով: «Ռուսաստանում ընթացիկ քաղաքական կլիման պահանջում է պահպանել բարձր մակարդակի զգոնություն և իրազեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական ներկայացուցչությունում ընդգծել են, որ ԱՄՆ վերջին գործողություններից հետո հնարավոր է զանգվածային ցույցերի անցկացում, առանձին մարդկանց վրա հարձակումներ և հակաամերիկյան տրամադրությունների ընդհանուր ուժեղացում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



