Life.panorama.am-ը գրում է. Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Life.panorama.am-ի միջոցով կնոջն ու մայրիկին իր շնորհավորանքներն է հղել երգիչ Արսեն Սաֆարյանը: Իր շնորհավորանքի խոսքում Արսենը խոստովանեց, որ տղամարդու համար կնոջ ամենակարևոր առաքելությունը մայրանալն է.
«Թեև մեզանում ընդունված է առավել մեծ շուքով նշել մարտի 8-ը, սակայն, կարծում եմ, մայրության և գեղեցկության օրը շատ հրաշալի տոն է: Շնորհավորում եմ առաջին հերթին բոլոր մայրերին, որովհետև մայրանալը տղամարդու համար կնոջ ամենամեծ ֆունկցիան է: Կարծում եմ՝ մայրանալուց հետո կնոջ հոգեբանության մեջ շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում, դա հրաշալի ու աստվածային պարգև է կնոջ համար»,- նշեց Արսենն ու ավելացրեց.

«Երեխա ունենալը իսկապես աստվածային պարգև է: Ես շատ կցանկանամ, որ կանայք չկենտրոնանան ոչ սեռի, ոչ էլ առավել ևս կազմվածքի վրա: Կոչ եմ անում կանանց կրկին մայրանալ ու հիշել, որ իրենց ամուսիններն իրենց սիրում են այնպիսին, ինչպիսին կան: Ոչ սեռը, ոչ էլ կազմվածքը այդ հարցում խանգարող չեն կարող լինել»:
Կնոջը շնորհավորելիս՝ Արսենը նշեց, որ ցանկանում է ևս մեկ անգամ կինը մայրանա.
«Լավագույն բարեմաղթանքներով՝ շնորհավորում եմ կնոջս: Ուզում եմ, որ նա ևս մեկ անգամ մայրանա և ինձ ու իրեն կրկին երջանկացնի: Իսկապես, ուզում եմ էլի զգալ հայր դառնալու երջանկությունը: Նաև ուզում եմ այսօր կնոջս շնորհակալություն հայտնել. ըստ իս՝ շատ կարևոր է շնորհակալ լինել ու ասել այդ մասին կնոջդ, որպեսզի կյանքն ավելի բարի լինի: Շնորհակալ եմ կնոջս, որ ինքը մայրացել է, ես էլ՝ հայրացել»,- նշեց Արսենը
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/04/07/arsen-safaryan/599386
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել