2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 8 մլն 916,1 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք: ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-փետրվարին ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կազմել էր 6 մլն 597,8 հազար լիտր: Այս տարվա հունվար-փետրվարին արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է շուրջ 35,1 տոկոսով:
Հանքային ջրերի արտադրությունը 2017 թվականի հունվար-փետրվարին կազմել է 5 մլն 106,3 հազար լիտր, իսկ նախորդ տարվա հունվար-փետրվարին` 4 մլն 461,7 հազար լիտր: Այն այս տարվա հունվար-փետրվարին ավելացել է 14,4 տոկոսով:
Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին արտադրվել է 3 մլն 528,2 հազար լիտր աղբյուրի ջուր, ինչը նախորդ տարվա հունվար-փետրվարի 3 մլն 261,8 հազար լիտր ցուցանիշը գերազանցում է 8,2 տոկոսով: Ինչ վերաբերում է բնական հյութերի արտադրությունը, ապա այն նվազել է 11,6 տոկոսով: Այս տարվա հունվարին արտադրվել էր 1 մլն 461,4 հազար լիտր բնական հյութ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 1 մլն 653,7 հազար լիտր: