Սիրիայի դեպքերին մենք պետք է ուշի-ուշով հետևենք: Սիրիայի հարցի այս կամ այն կերպ հանգուցալուծումը (իսկ որ հանգուցալուծումը մոտ է, դա պարզ է) անմիջապես կապ է ունենալու մեր տարածաշրջանում դերակատարների դիրքերի թուլացմամբ կամ ամրապնդմամբ:
Ըստ երևույթին՝ Սիրիական կոնֆլիկտը մի քանի փուլով վերջնականապես կմարի:
1. Ասադը, եթե երաշխիք է ստանում, որ 3 միլիոն ալավիտները իր հեռանալուց հետո չեն ցեղասպանվի, կլքի պաշտոնը, ընդ որում՝ երաշխիքներ պետք է տան միանգամից մի քանի պետություններ՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և ՄԱԿ-ի 5 գխավոր անդամներից ևս մեկը:
2. Սիրիան բաժանում են մի քանի մասի, որտեղ դե ֆակտո, հետագայում՝ նաև դե յուրե, պետություն կստեղծեն քրդերը, եթե կարողանան իրենց հարաբերությունները կարգավորել թուրքերի հետ:
3. Սիրիան, ինչպես ժամանակին Գերմանիան, կբաժանվի ազդեցության ոլորտների: Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, բայց Դրուզների առկայությունը, որոնց երաշխիքը Իսրայելն է, խաղի մեջ է պահում նաև վերջինիս:
4. Աշխարհի տարբեր ծայրերից կփորձեն սիրիացի փախստականներին ետ բերել երկիր:
5. Սաուդյան Արաբիան և Քաթարը այս անգամ ուղիղ բանակցությունների մեջ պետք է մտնեն ՌԴ-ի հետ՝ գազամուղի հարցով:
Իսկ, առհասարակ, սիրիական կոնֆլիկտի հիմքը արաբական գարունը չէ, այլ այն չարաբաստիկ գազամուղն ու առևտրային ուղին, որը Ասադը Ռուսաստանի հետ միասին չհանձնեց Սաուդիտներին և Քաթարին: