Վերջին տարվա ընթացքում Հայաստանի տեղեկատվական հոսքերում թուլացել էր Իսլամական պետության, Աբու Բաքր Ալ Բաղդադիի, նրանց կողմից իրականացված գործողությունների մասին ինֆորմացիան: Սա, բնականաբար, չի նշանակում, որ ԻՊ-ը վերացել է ու Բաղդադին էլ սկսել է մանկատների բարեգործությամբ զբաղվել: Նրանք կան, գոյություն ունեն...
Տեղական մեդիայից ԻՊ-ի մասին ինֆորմացիայի նվազումը համընկնում էր մոտավորապես այն ժամանակաշրջանի հետ, երբ Ռուսաստանը հանդարտացրեց ավիագործողությունները ԻՊ դիրքերին: Համենայն դեպս, ռուսական լրատվական դաշտի մակարդակով վերջին տարում ավելի պասիվ էր այս թեման, քան ռուսական գործողությունների ժամանակահատվածում: Ու փաստացի՝ ռուս-հայկական մեդիա փոխհարաբերությունները ԻՊ թեմայով գրեթե միաժամանակ բորբոքվեցին ու թուլացան: Որոշակիորեն ակտիվություն նկատվեց նաև Մոսուլի ազատագրման օրերին:
Սրանից կարելի է եզրակացնել, որ առաջիկա օրերին հայկական լրատվական դաշտում ԻՊ-ի մասին հրապարակումների տեսակարար կշիռն ավելանալու է, որը նույնպես պայմանավորված է լինելու ռուսական մեդիայի դերակատարությունով: