Չհանդիսանալով ԲՀԿ-ի համակիր, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Գալուստ Սահակյանի առաջարկած օրինագծի (երդմնակալության կապակցությամբ Համալիրում ԱԺ նիստ անցկացնելու մասին) քվեարկությանը ԲՀԿ խմբակցության մեծամասնության ձեռնպահ քվեարկելուց հայոց հարց սարքելու փորձերը չեմ հասկանում։ Սա նման է «փրփուրներից կախվել» ասվածին։
Եթե ասելու այլ բան չկա, իսկ ԲՀԿ-ի պարագայում շա՜տ ասելու բաներ կան, ավելի լավ է լռել, բայց սխալ է, երբ կազմակերպված ձեռնպահ քվեարկելու որոշումը մեկնաբանվում է զուտ նրանով, որ Ծառուկյանն այստեղ չէ, և նրա դիրքորոշումը հայտնի չէ։ Ընդհակառակը, զուտ քաղաքական էթիկայի ու կուլտուրայի տեսակետից սա շատ սովորական ու ընդունված քայլ է, առավել ևս, որ քննարկվող օրինագիծը ոչ մի լուրջ բան իրենից չի ներկայացնում։
Ամեն դեպքում, տեղեկացնեմ, որ ԲՀԿ-ական 25 պատգամավոր ձեռնպահ են մնացել, իսկ 2-ը դեմ են քվեարկել Գալուստ Սահակյանի առաջարկած օրինագծին և այն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/164365130386185?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել