Panorama.am-ը գրում է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ավետման տոնի առիթով. 

«Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին և մեր բարեմաղթանքները՝ մայրության բերկրանքին սպասող կանանց, բոլոր մայրերին և օրիորդներին:

Սիրելիներ, այսօր մեր Սուրբ Եկեղեցու խորաններից Տիրամոր բարեխոսությամբ օրհնություն է բաշխվում բոլոր հավատացյալներին, օրհնվում են մայրության բերկրանքին սպասող կանայք և փոխանցվում է Սուրբ Ավետման հրեշտակաձայն հորդորը՝ ուրախ լինելու, քանզի Տերը ձեզ հետ է (հմմտ. Ղուկաս Ա 28): Դարեր շարունակ այս լուսաբեր ավետիսով քաջալերվել և զորացել է քրիստոնյա մեր ժողովուրդը, իսկ մեր մայրերն ու քույրերը օրինակ ունենալով Սուրբ Մարիամ Աստվածածնի կատարյալ մոր տիպարը՝ իրենց զավակներին կրթել և դաստիարակել են հավատով, առ հայրենին սիրով ու նվիրումով և անփոխարինելի իրենց նպաստը բերել ազգային-եկեղեցական ու հասարակական մեր կյանքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել