Բեյրութի օդանավակայանում սահմանապահները բեռների մեջ արկղ նկատեցին, որից տհաճ հոտ ու տարօրինակ ձայներ էին գալիս: Բացելով այն՝ պարզեցին, որ դրանում սիբիրյան վագրի 3 ձագ է: Կենդանիներն այդ վիճակում անցկացրել էին մեկ շաբաթ և հյուծված ու սոված էին: Պարզվեց, որ ծանրոցը Դամասկոս է ուղարկվել ուկրաինական կենդանաբանական այգիների մեկի կողմից, բայց, փաստորեն, առգրավվել է Բեյրութում: Կենդանաբանական այգու տնօրենի խոսքերով՝ կենդանիներն ունեցել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղափոխման համար հարմարեցված պայմաններ: Նա կարծում է, որ մի քանի տասնյակ դոլար արժողությամբ վագրերին Լիբանանի իշխանությունները ցանկանում են յուրացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել