Տեսեք, թե տասնյակ հազարավոր դոլար արժողությամբ ինչ գտան տհաճ հոտ ու տարօրինակ ձայներ արձակող արկղից (Photo)


03:43 , 7 ապրիլ, 2017

Բեյրութի օդանավակայանում սահմանապահները բեռների մեջ արկղ նկատեցին, որից տհաճ հոտ ու տարօրինակ ձայներ էին գալիս: Բացելով այն՝ պարզեցին, որ դրանում սիբիրյան վագրի 3 ձագ է: Կենդանիներն այդ վիճակում անցկացրել էին մեկ շաբաթ և հյուծված ու սոված էին: Պարզվեց, որ ծանրոցը Դամասկոս է ուղարկվել ուկրաինական կենդանաբանական այգիների մեկի կողմից, բայց, փաստորեն, առգրավվել է Բեյրութում: Կենդանաբանական այգու տնօրենի խոսքերով՝ կենդանիներն ունեցել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղափոխման համար հարմարեցված պայմաններ: Նա կարծում է, որ մի քանի տասնյակ դոլար արժողությամբ վագրերին Լիբանանի իշխանությունները ցանկանում են յուրացնել: