Ու ինչպե՞ս լռեմ ՀԱԿ-ի արդեն ավանդական դարձած անհետևողականության ու անսկզբունքայնության հերթական ճչուն դրսևորման մասին։
Հիշո՞ւմ եք` ինչ բարձր պաթոսով Զուրաբյան Լևոնը հրաժարվեց օրենքով հասնող ծառայողական թանկարժեք մեքենաներից օգտվելուց և դա արեց խմբակցության անունից։ Անգամ համապատասխան նամակ գրեց Հովիկ Աբրահամյանին։ Այն ժամանակ նա դա որակեց որպես անթույլատրելի շքեղություն...
Դե արի ու տես, որ Լյովիկը փոշմանել է ու արդեն առոք-փառոք շրջում է ծառայողական «Toyota Camry» 40-50 հազար դոլար արժողությամբ մեքենայով։
Ես ոչինչ չէի ասի, եթե ի սկզբանե Լյովիկը պոպուլիստական թատրոն չսարքեր այս հարցից, բայց հարգելիս, տղամարդ ես ի վերջո, եթե քո համար քաղաքական գործիչ ասվածը ոչ մի նշանակություն չունի, իսկ դա ենթադրում է, որ պետք է խոսքիդ տերը լինես, որոշակի սկզբունքայնություն ու հետևողականություն դրսևորես...
Ու սրանք հետո էլ հոխորտում են, թե դա մութ ուժերն են՝ ի դեմս իշխանությունների և կեղծ ընդդիմության, որոնք ՀԱԿ-ի գործերին խփեցին։ Ոչ, հարգելիներս, ոչ ոք ՀԱԿ-ին այդքան չի վնասել, ինչքան ՀԱԿ-ի վերնախավը, իսկ վնասողների վնասողը հենց Զուրաբյանն է։
Կից նյութն` այստեղ