Մի ծաղկով գարուն չի գա:
Մի մարդու հացադուլով երկիր չես կառուցի:
Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին գործողությունները կարծես դարձել են խրոնիկ պայքար, պայքար, որտեղ կրկնությունը գիտության մայրն է, անընդհատ խոսվում է կեղծ ընտրություններից՝ չխոսելով դրանց էական փաստերից:
1.Պայքար, որտեղ չկա հստակ անելիքների պլան:
2.Պայքար, որտեղ խոսվում է կեղծ ընտրություններից՝ չունենալով էական փաստեր:
3.Պայքար, որտեղ մասնակցում է ՀՀ ընտրողների ընդամենը 0.1%-ը:
4.Պայքար մի ընտրության դեմ, որին միջազգային դիտորդների կողմից տրվել է գերազանց գնահատական:
5.Պայքար, որին չմիացավ ընդդիմադիր կուսակցությունների 90%-ը:
6.Պայքար, որտեղ հայրենասեր առաջնորդի բողոք-հացադուլին չմիացան գոնե 10 ՀՀ քաղաքացիներ հացադուլի տեսքով:
7.Պայքար, որին չեն մասնակցում նախագահի 8 թեկնածուներից 6-ը:
8.Պայքար, որը լի էր օրենքի խախտումներով:
Եվ ի վերջո պայքար, որտեղ արդյունքներին մասնակցողները անգամ չեն հավատում և առաջնորդվում են «հույսը վերջում է մեռնում» սկզբունքով:
Մնում է եզրակացնել, որ սա ոչ թե իրական պայքար է, այլ պայքար պայքարելու համար կամ արտաքին ազդեցության հետևանքը Հայաստանի Հանրապետության վրա: Այն ամենը, ինչ գաղտնի է այժմ, երբևէ ժամանակը կբացահայտի։
Զինվեք համբերությամբ:



