Ֆրանսիացի գիտնականները 16.000 դոլար են առաջարկում 60 օր պառկած անցկացնելու համարYerkir.am-ը գրում է.
 Թուլուզի բժշկության և հոգեբանության ֆրանսիական ինստիտուտը կամավորներին 16 հազար դոլար կվճարի երկու ամիս անկողնում անցկացնելու համար. հայտնում է Информинг.ру-ն: Մասնագետները փորձելու են հասկանալ՝ ինչ ազդեցություն է թողնում երկարատև  անկշռելիությունը օրգանիզմի վրա:
 Նշվում է, որ բոլոր գործողությունները, այդ թվում` սնվելն ու բնական կարիքները հոգալը, պետք է իրականացվեն պառկած վիճակում: 

 Գիտնականները նաև կպարզեն` ինչպես են հակաօքսիդանտներն ազդում մարդու օրգանիզմի վրա միկրոձգողականության պայմաններում:

Հետազոտությանը կարող են մասնակցել 20-50 տարեկան առողջ տղամարդիկ: Հետազոտությունը կանցկացվի 2017-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել