Եվ մեկ բան՝ այս ընտրությունների հետ կապված, ու թերևս ընտրական գործընթացը կարելի է այսքանով եզրակափել։ Ռեյտինգային բոլոր այն թեկնածուները, ովքեր քաղաքական «կրոնափոխության» միջոցով էին մասնակցում ընտրություններին, ըստ էության, չեն լինի Պառլամենտում։ Մասնավորապես՝ ԲՀԿ-ից ՀՀԿ տեղափոխված Արագած Ախոյանը, ԲՀԿ-ից ՀՀԿ տեղափոխված Մարտուն Գրիգորյանը, Բազմասեր Առաքելյանը, իսկ դրանից առաջ ԲՀԿ-ական Վահան Բաբայանը ամեն ինչ անում էր ՀՀԿ կազմում ընդգրկվելու համար, սակայն այդպես էլ չստացվեց։ Այս քայլերը ահավոր քստմնելի էին, ու ծրագրեր իրականացնելու տակ ամեն գնով Պառլամենտում հայտնվելու ցանկությունը չներվեց ո՛չ հանրության, ո՛չ էլ իշխող քաղաքական ուժի կողմից։ Կոպիտ ասած՝ նրանց օգտագործեցին ու շպրտեցին, որովհետև մեկ անգամ դավաճանողը կդավաճանի նաև հաջորդ անգամ։ Սա պարզ հասկանում էր Սերժ Սարգսյանն, ու այս ամենից միայն մնաց այն, որ վերջիններիս բերած ձայները գնացին ՀՀԿ գանձարան։ Սա, ի դեպ, պետք է դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր իրենց մտքով կանցկացնեն այս կամ այն կերպ հայտնվել նոր Պառլամենտում։ Պետք է հստակ գիտակցել, որ կուսակցություն փոխելը խաղ ու պար չէ, մեծ հետք է թողնում թե՛ քաղաքաակն դաշտի, թե՛ հենց տվյալ անձանց հետագա ճակատագրի վրա։ Մանավանդ այն դեպքում, երբ շատ հաճախ այդ թեկնածուները բավականին երիտասարդ են, ու իրենց քաղաքական կարիերայի վրա մեծ հետք է թողնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: