Հայաստանի տնտեսության գերակա ճյուղ համարվող գյուղատնտեսության ոլորտում ամենաակտուալ խնդիրներից են կարկտահարությունները: Նախորդ տարիներին բազմիցս քննարկվել է կարկտահարություններից պաշտպանվելու մեխանիզմները, հիմնվել են հակակարկտային համակարգեր, սակայն խնդիրը դեռ վերջնականապես լուծված չէ:
Նախորդ ամիսներին բազմիցս քննարկել են հակակարկտային կայանների աշխատանքի որակի բարձրացման հարցը, Գործադիր մարմնի ղեկավարը այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, հանձնարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարներին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջիկայում հակակարկտային միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ՝ միաժամանակ քննարկման առարկա դարձնելով հնարավոր այլընտրանքային լուծումները, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների ներմուծումը, ցանցային միջոցները և այլն։
Կառավարության ղեկավարը նշել է, որ հարցը պետք է քննարկել նաև տեխնիկական հնարավոր օժանդակություն տրամադրող այլ գերատեսչությունների հետ: Անհրաժեշտ է հստակ հաշվարկել, թե որտեղ ինչ մեխանիզմներ պետք է կիրառել:
Այս շրջանում անհրաժեշտ է վերանայել գյուղոլորտում առկա խնդիրները, քանի որ դրանցից են կախված գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ու իրացման հեռանկարները: