Սանկտ Պետերբուրգի բնակելի շենքերից մեկում պայթուցիկ սարք են վնասազերծելYerkir.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգի բնակելի շենքերից մեկում սակրավորները պայթուցիկ սարք են վնասազերծել. հայտնում է ТАСС-ը: Վտանգն արդեն անցել է, սակայն 8-րդ և 9-րդ հարկերում դեռ աշխատում են քննիչները: Մարդիկ վերադարձել են իրենց տները:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն էր տեղի ունեցել,14 մարդ էր զոհվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել