Armtimes.com-ը գրում է.
 Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստացել է ավելի շատ գոլեր խփել ու գոլային փոխանցումներ կատարել «մանկունյանցիների» կազմում անցկացնելիք 2-րդ մրցաշրջանում: Գրում է Manchester Evening News-ը:
 Լրագրողի այն հարցին, թե արդյոք ինքն արդեն ներդաշնակ է Պրեմիեր լիգայի հետ, Հայաստանի հավաքականի ավագը պատասխանել է. «Ոչ, դեռ ոչ: Դեռ որոշ բաներ կան, որ պետք է կատարելագործեմ: Ինձ լավ եմ ճանաչում, վստահ եմ, որ կարող եմ դա անել, կարող եմ ավելի լավ խաղալ, քանի որ վստահ եմ իմ ուժերի վրա: Այնպես որ 2017/18 մրցաշրջանում ավելի շատ գոլեր եմ խփելու, ավելի շատ գոլային փոխանցումներ եմ կատարելու»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել