Այս տարի սահմանին հակառակորդի կողմից սպանված երկու զինծառայողի ընտանիքները 10-ական մլն դրամ են ստացելAysor.am-ը գրում է.
 Այս տարի հունվարին և փետրվարին սահմանին հակառակորդի կրակոցից սպանված երկու զինծառայողների ընտանիքները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստացել են 10-ական միլիոն դրամ, այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է հիմնադրամից:
 Զինծառայողներից մեկը ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Գոռ Գարեգինյանն է, ով զոհվել է փետրվարի 6-ին: Նրա ընտանիքին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատկացրել է միանվագ 10 մլն դրամ: 200 հազար դրամ Գոռի ընտանիքը կստանա ամեն ամիս:
 Միանվագ 10 մլն դրամ էլ հիմնադրամը հատկացրել է հունվարի 18-ին դարձյալ հակառակորդի կրակոցից սպանված ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Անդրանիկ Մուսիկյանի ընտանիքին: Նրանց նույնպես ամսական 200 հազար դրամ կհատկացվի:
Այս պահին հիմնադրամի հաշվին կա 937 մլն 94 հազար 359 դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել