Ֆրանսիայի Անվտանգության խորհուրդը՝ հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ, ապրիլի 5-ին քննարկել Է Սիրիայի Իդլիբի նահանգի իրադրությունը և միջազգային հանրակցությանը կոչ է արել արձագանքել ռազմական հանցագործությանը՝ քիմիական զենքի կիրառմանը:
«Անվտանգության խորհուրդն իր վրդովմունքը հայտնեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման կապակցությամբ և միջազգային հանրակցությանը կոչ Է անում գնահատական տալ այդ ռազմական հանցագործությանը»,- ասված է Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ապրիլի 4-ին հայտարարել Է Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառմամբ գրոհի 80 զոհերի և 200 վիրավորների մասին: Գրոհի պատասխանատվությունն ընդդիմադիրները բարդել են Սիրիայի կառավարական զորքերի վրա: