Armtimes.com-ը գրում է.«Ելք» դաշինքը մասնակցելու է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ այսօր կամ վաղը ցուցակը վերջնական տեսք կստանա եւ ԿԸՀ կներկայացվի կիրակի օրը:
Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե դաշինքի ցուցակը գլխավորելու է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Ավինյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի՝ ցուցակը գլխավորելու հարցը քննարկվում է, դեռեւս վերջնական որոշում չկա»:
Հիշեցնենք, որ «Ելք»-ի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի առաջին եռյակից Երեւանի գրանցում ունի միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ տվյալ համայնքում 1 տարվա գրանցում ունենալը պարտադիր է Երեւանի քաղաքապետի թեկնածուի համար: Արամ Սարգսյանը գրանցված է Արարատի մարզում, Էդմոն Մարուքյանը՝ Լոռու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/108631
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



