Image may contain: 1 personՇԱՏ ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Տարիների շարունակ քաղաքացուն մատուցվել է, որ, ընտրելով պատգամավոր, դու ունենալու ես ծառա, ով պիտի դառնա քո բոլոր խնդիրների բարձրաձայնողն ու լուծողն այդ հարթակում: Սակայն կարևոր է հիշել մի կարևոր բան: Լեգիտիմ և լեգալ ընտրված պատգամավորը միայնակ անզոր է, եթե թիկունքում չունեցավ իր աջակիցների, իրեն քվե տվողների բանակի մշտական օժանդակությունը: ԵԼՔ-ին ձայն տվողներին կխնդրեմ ականջալուր լինել այս հորդորին և թվով 9 պատգամավորների հետ, ովքեր պատրաստվում են այդ հարթակում համառ ու բարդ կռիվ տալ Ձեր ու մեր պետականության շահերի պահպանման, Ձեր իրավուքների պաշտպանության, Ձեր բազում խնդիրների լուծման համար, համատեղ ու շարունակական պայքար տանել ձեռք բերված հաջողության կրկնապատկման, եռապատկման և ուժեղության ամրապնդման համար: Սա փոխադարձ պատասխանատվության, փոխօգնության ու փոխհաշվետվողականության բարձր ինստիտուտ է, որտեղ յուրաքանչյուրն իրեն պիտի դիտարկի որպես պրոցեսի մշտական մասնակից և ունենա իր դերակատարումը: ԵԼՔ-ի 9 պատգամավորների գործունեությունն առ ոչինչ է, եթե դուք՝ հարգելի ԵԼՔ-ի ընտրողներ, բանակի նման ամուր կանգնած չլինեք մեր թիկունքում:
Այս ինստիտուտը դեռ կայացման ճանապարհ պիտի անցնի, որի սաղմերն ու հիմքերը ԵԼՔ-ը դրեց ապրիլի երկուսին՝ փոշոտված ու արևահարված վիճակում հատելով ամբողջ Հայաստանը բակ առ բակ, քաղաքացի առ քաղաքացի: Ի գործ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել