Aysor.am-ը գրում է.
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ափսոսում է բոլոր այն քաղաքական ուժերի համար, ովքեր հաջորդ գումարման Ազգային ժողովում չեն լինելու։
«Մենք արդեն կարոտել ենք իրենց», - Aysor.am-ին տված հարցազրույցում ասում է Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով՝ չէր կարող շնորհակալություն չհայտնել, «որովհետև մի օր ես էի գնալու ու շատ տխուր կլինի, եթե իմ գնալուց հետո որևէ մեկը չհիշի»։
Իր սիրելի լոռեցի ընկեր, «ԵԼՔ» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանի՝ «մանդատները վայր դնելու մասին կոչերը ՀՀԿ-ից է, որովհետև իրենք վախեցած են մեր ֆրակցիայից» հայտարարությանը ՀՀԿ խոսնակը հումորով է վերաբերվում։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձագանքին ՀՀԿ խոսնակն արձագանքում է. « ՀՀ առաջին նախագահն իր ամպլուայի մեջ էր, որտեղ նրան դժվար է գերագնահատել»։
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը Էդուարդ Շարմազանովը պատասխանում է. «Մենք ծայրահեղական գնահատականներին դեմ ենք, մենք դեմ ենք սուպեր կեղծ հայրենասիրական գնահատականներին»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



