Tert.am-ը գրում է․
![]()
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Գերմանիային և մյուս եվրոպական երկրներին իրենց իսկ շահերի համար ավելացնել պաշտպանական ծախսերը, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Նրա խոսքով Եվրոպան այժմ շատ ավելի մոտ է ճգնաժամերին, այսինքն ավելի մոտ է Ռուաստանին, Սիրիային ու Իրաքին, քան ԱՄՆ-ն։
Ստոլտենբերգը հատկապես ուժեղացրել է ճնշումը Գերմանիայի վրա, որպեսզի այն բարձրացնի պաշտպանական ծախսերը ՀՆԱ 1․2 տոկոսից 2 տոկոս։ Նա հիշեցրել է, որ Գերմանիան ու մյուս եվրոպական երկրները սառը պատերազմի տարիներին պաշտպանության վրա ծախսում էին ՀՆԱ 2 %-ից էլ շատ գումար, երբեմն անգամ՝ 3 տոկոս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/05/nato/2331441
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



