Image result for իրան հայաստանԻրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը շարունակում է երկաթգծի շինարարությունը, որն Իրաքյան Քրդստանի տարածքով կկապի Իրանը Սիրիայի Միջերկրական ծովափի հետ։ Այդ մասին փոխանցում է Financial Tribune-ը։
Իրանի «տրանսպորտային ճեղքումը» դեպի Սիրիա ու Միջերկրական ծով կարող է հետաքրքիր լինել նաև ՀՀ-ի համար. Երևանը կարող է օգտագործել բարեկամ Իրանի տարածքը Միջին Արևելք` Իրաք, Սիրիա, Լիբանան, Միջերկրական ծով դուրս գալու համար։

Չմոռանանք, որ վերջերս Իրաքյան Քրդստանում` Էրբիլում, բացվել է ՀՀ-ի հյուպատոսարան, բացի այդ՝ Իրաքյան Քրդստանում առկա է հայկական համայնք, հայկական գործոն, իսկ երկաթգծի մի հատվածն անցնելու է հենց Քրդստանի տարածքով։ Սիրիայում, Լիբանանում հայկական ներկայությունը միշտ էլ ազդեցիկ է եղել, չնայած տարիներ տևող Սիրիայում քաղաքացիական պատերազմը «հյուծել» է հատկապես Սիրիայի հայ համայնքը։ Իրան-Հայաստան երկաթգիծն այդպես էլ, ցավոք, իրականություն չդարձավ, սակայն քննարկվում են Իրան-Հայաստան կոմունիկացիոն այլ նախագծեր` Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Բացի այդ՝ Սյունիքում ստեղծվելու է ազատ տնտեսական գոտին ու այնտեղ արտադրվող ապրանքները կարող են արտահանվել ոչ միայն բազմամիլիոնանոց իրանական շուկա, այլ նաև Միջին Արևելքի այլ երկրներ` Իրան-Իրաք-Սիրիա-Միջերկրական ծով տրանսպորտային միջանքով։ Սյունիքում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին պետք է լինի հզոր, այնտեղ արտադրվող ապրանքների ծավալները մեծ, որպեսզի դրանք նաև հնարավոր լինի դուրս բերել վերոնշյալ երկրների շուկաներ։

Հիշեցնենք, որր ՀՀ կառավարությունը հաստատեց Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն ԱՏԳ կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը։ Ազատ տնտեսական գոտու ընդհանուր տարածքը կկազմի մոտ 32 հա, որտեղ տեղակայված կլինեն համապատասխան շինություններ:

«Ազատ տնտեսական գոտու կազմակերպման ընթացքում «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն սկզբնական էտապում կկատարի մոտ 3 մլն դոլարի ներդրում և կստեղծի մինչև 80 միջինից բարձր վարձատրվող նոր աշխատատեղ: Հնարավոր կլինի արդեն այս աշնանը մեկնարկել տնտեսական գոտու գործունեությունը, ինչի ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչև 120 հիմնականում օտարերկրյա շահագործողներ, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն դոլար, կարտահանեն միջինը տարեկան շուրջ 100 մլն դոլարի արտադրանք և գործունեության տարիների ընթացքում կստեղծեն 2500 և ավել նոր աշխատատեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել