Tert.am-ը գրում է․

Հետաքննության վարկածներից մեկի համաձայն`պայթուցիկ սարքը Սանկտ Պետերբուրգի մետրոյում կարող էր պատահաբար գործարկվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:


«Վարկածներից մեկի համաձայն` դիտարկվում է պայթուցիկի պատահաբար գործարկվելու տարբերակը», - ասել է աղբյուրը: Տվյալ տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չի ստացվել:


Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն ավելի վաղ հաստատել էր պայթյունն իրականացնողի ինքնությունը: Վերջինս Ղրղզստանի 22-ամյա քաղաքացի Ակբարջոն Ջալիլովն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել