Image result for ընտրություններ

Երբ մեծամասնությունը սկսում ա անընդհատ նույն բանը պնդել, պիտի կանգնես ու սկսես հակառակ դատողություններ անել. սա ես չեմ ասել, բայց արդեն քանի անգամ համոզվել եմ դրանում։

Ի՞նչ տեղի ունեցավ ընտրություններին։

Ուրեմն՝ այն ուժերը, ովքեր ընդդիմություն էին կամ գոնե իրենք էին տենց համարում, բացարձակ գաղափար չունենալով նոր ընտրական մեխանիզմների մասին, գնացին ընտրության։
Ո՞նց։ Շատ հասարակ։ Հիմա ասեմ։

Բերեմ հենց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի օրինակը։
Պարզ ա արդեն, որ էս մարդկանց սաղ Հայաստանը ճանաչում ա։ Օկ։

Բայց իրանք, որ իրանց կուսակցության հիմնական ձեն բերողը պիտի լինեին, չեն առաջադրվել ռեյտինգային ցուցակով։ՃՃ Սրանից խնդալու բան չի կարա լինի։

Մինչև դաշինք կազմելն ու ընտրապայքարի մեջ մտնելը ընտրական օրենսգիրք կարդալը դժվար էր երևի։Ճ

Պատկերացնում եք, չէ՞։ Մարդն, ով իր ձենը պիտի տար Սեյրան Օհանյանին X ընտրատարածքում, փաստացի չէր կարա դա աներ, որովհետև չկա Սեյրան Օհանյանը առաջադրված ու վերջ, փոխարենը առաջադրված ա մեկն, ում մարդիկ չեն ճանաչում, ինչքան էլ ուզում ա նշյալ մարդը պուպուշ լինի։Ճ

Իսկ ՀՀԿ-ն բոլոր տեղամասերում խոդ տվեց իր ծանր հրետանիներն ու գմփցրեց։ՃՃ

Հիմա կասեք՝ ընդդիմությունը չունի ծանր հրետանի։ Է, հա, էդ էլ հո ժողովրդի պռոբլեմը չի, թող ունենար։

Էդ ոնցա, ԵԼՔ-ը կարա ունենա, մյուսները չեն կարա։ Կամ ԵԼՔ-ը կարա մի տեղ ունենա, մի տեղ չունենա։

Ժողովրդի միամիտ լինելու միֆն էլ հօդս ցնդեց, որովհետև արդեն տարբեր թեկնածուներից բողոքների լուրեր են տարածվում, որ քցված են, փողը բաժանել են ու չեն անցել։
Նենց որ, ձեզ նայեք։

Երևի պրինցիպը հասկանալի ա արդեն։ Ձեռքերս հոգնեցին՝ շարունակեմ))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել