Image result for clapping

Ծափահարելը մեր գնահատականը տալու լայնորեն տարածված եղանակ է։ Բայց Ձեզ երբևէ չի՞ հետաքրքրել, թե ինչու ենք մենք մեր ձեռքերը միմյանց հարվածում՝ ի նշան գովասանքի, կամ էլ որտեղի՞ց է գալիս այս սովորությունը։

Ամենից առաջ սա մեզ սովորեցնում են դեռ մանուկ հասակից։ Նույնիսկ մեկ տարեկան երեխաները իրենց գոհունակությունն արտահայտում են ծափերով։

Բայց ի վերջո ո՞վ է մտածել, որ մեր ոգևորությունն ու հավանությունը կարող ենք արտահայտել ձեռքերի հարվածներով։ Որոշ մարդիկ պնդում են, որ ծափահարություններն առաջացել են դեռ մարդկության արշալույից։ Այսպես՝ պրոֆեսոր Բելլա Իտկինի տեսության համաձայն՝ կրակի շուրջը նստելը, պատմություններ պատմելը ուղեկցվել են նաև ոտքերը գետնին հարվածելով ու ծափերով, ու հենց այստեղից էլ գալիս է ծափահարելու այդ սովորությունը։

Related image

Ծափահարություններով որևէ բան խրախուսելու ու ողջունելու դրվագներ նկարագրված են նաև Աստվածաշնչում, օրինակ՝ թագավորների գրքերում, որոնք հավանաբար գրվել են մ.թ.ա. 6-րդ դարում։ Այսպիսով՝ ասում են՝ ծափահարությունները սկսվում են Հին Հունաստանից, որը հայտնի է իր շատ էմոցիոնալ հանդիսատեսով։ Հին հույները երբեք քարեր կամ ուտելիք չէին շպրտի հռետորների վրա. հակառակը, ուրախ ու ոգևորված ամբոխն իր հույզերը հաճախ արտահայտում էր բղավելով, ոտքերը գետնին հարվածելով ու այլ ամեն հնարավոր կերպ, որ աղմուկ կառաջացներ։ Այդ է պատճառը, որ մարդիկ մտածում են, թե ծափահարությունները եկել են հենց հին  հույներից։

Վարկածներից մեկն էլ ասում է, որ այս սովորությունը գալիս է Հին Հռոմից։ Մ.թ.ա. 3-րդ դարի հռոմեացի դրամատուրգ Պլաուտուսն իր աշխատություններում հաճախ ուղղորդում էր դերասաններին մեկ քայլ առաջ գնալ ու արտասանել. «Valete et plaudite», ինչը թարգմանաբար նշանակում է «հաջողություն և ծափահարություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել