Եվ այնուամենայնիվ ապրիլյան հաղթանակի չգիտակցելու համար մեկ պատճառը մեր հանրության սխալ ակնկալիքներն էին պատերազմից։
Մեր հանրությունը պատերազմից ակնկալում էր մեկ շաբաթում Քուռի ափ դուրս գալ, որովհետև այդպես են իրեն ասել։ Ու քանի որ այդ ակնկալիքները չիրականացան, նա հիմա այդ պատերազմը որպես պարտություն է ընկալում։
Պետք է վերջ տալ հանրության մոտ եղած այդ սխալ պատկերացումներին ու հստակ բացատրել, որ հայկական բանակի առջև դրված թիվ 1 խնդիրը թշնամուն հետ մղելն է։ Հետ մղելուց հետո կարող են դրվել այլ խնդիրներ, այդ թվում՝ Քուռ հասնել, բայց դա հաստատ պատերազմի առաջին շաբաթվա ու նույնիսկ ամսվա կամ տարվա խնդիր չէ։
Եվ վերջապես պետք է վերջ դնել այդ համատարած «հլա էդ ոչխարներինը»։ Ոչ ոք ավելի մեծ վատություն չի արել հայ ժողովրդին, քան նա, ով ադրբեջանցիներին առաջինը ոչխար անվանեց։ Դա զուտ ատելության դրսևորում չէ, այլ վտանգավորության մեծ աստիճանի հասած մեծամտություն ու թշնամու թերագնահատում։