Panarmenian.net-ը գրում է.Առնվազն 58 մարդ է զոհվել Սիրիայում «թունավոր գազից», որը կիրառվել է Հան Շեյհուն քաղաքի ավիահարվածի ժամանակ: Քաղաքը վերահսկում է զինյալ ընդդիմությունը: Այդ մասին հայտնում է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը:
Ըստ սաուդյան Al Arabiya հեռուստաալիքի, զոհվածների թիվը կարող է 100-ի հասնել, իսկ տուժածներինը՝ 400-ի: Հան Շեյհունը վերահսկող զինյալ ընդդիմությունը կատարվածի համար մեղադրում է կառավարական ուժերին: Դամասկոսը հայտարարել է, որ բանակը չի կիրառել և չի կիրառում քիմիական զենք մարտի դաշտում, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:
«Ասադի ինքնաթիռները 3 ավիահարված են հասցրել: Հարվածներից մեկի ժամանակ թունավոր գազ է կիրառվել: Ախտանիշները, որ տեսանելի են, բացառում են քլորով թունավորումը»,-ասել է ընդդիմադիր մարտիկներից մեկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/236659/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել