ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2017-ի հունվար-փետրվարին Հայաստանից արտահանումը կազմել է 273 մլն 696 հազար դոլար՝ աճելով 20,1 տոկոսով, ներմուծումը կազմել է 394 մլն 582 հազար դոլար՝ աճելով 23,5 տոկոսով։
Իրանի հետ Հայաստանի արտաքին առեւտրի ծավալը 29 մլն դոլար է, որից մոտ 9 մլն դոլարի ապրանք արտահանում ենք, 20 մլն դոլարի՝ ներմուծում:
Վրաստանի հետ առեւտրի ծավալները կազմել են 27 մլն դոլար, որից արտահանումը՝ 18 մլն դոլար, ներմուծումը՝ 9 մլն դոլար: Թուրքիայի հետ առեւտրի ծավալները տարվա առաջին 2 ամիսներին կազմել են 24 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մոտ 12 մլն դոլարի համեմատ: Այս երկրից հիմնականում ներմուծում ենք, իսկ արտահանման ծավալնեը չնչին են, քանի որ հայկական ապրանքների ներմուծումը արգելված է այդ երկրի կողմից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1642373606071330
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել