2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանից արտահանումը կազմել է 273 մլն 696 հազար դոլար՝ աճելով 20,1 տոկոսով, ներմուծումը կազմել է 394 մլն 582 հազար դոլար՝ աճելով 23,5 տոկոսով։ Այս տվյալներն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը:
2017 թվականի առաջին 2 ամիսների ցուցանիշներով Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ամենամեծ ծավալներն ունի Ռուսաստանի, Բուլղարիայի և Շվեյցարիայի հետ: Ըստ ԱՎԾ հրապարակումների՝ առաջին տեղում Ռուսաստանի հետ մեր առևտրի ծավալներն են՝ 233 մլն դոլար՝ կազմելով մեր ամբողջ արտաքին առևտրի ծավալների 30,7 տոկոսը: Երկրորդը Չինաստանն է՝ 81 մլն դոլար, որը մեր ամբողջ արտաքին առեւտրի 10,7 տոկոսն է: Շվեյցարիայի հետ մեր արտաքին առևտրի ծավալը կազմում է 44 մլն դոլար կամ ամբողջի 5,8 տոկոսը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1665990807030379&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել