Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ Հայաստանի առևտրային բանկերը մարտի 27-ից 31-ն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 81,9 մլն դոլար 1 դոլարի դիմաց 483,06 դրամ միջին կշռված փոխարժեքով։
Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 16,8 մլն եվրո և շուրջ 936,1 մլն ռուբլի, համապատասխանաբար մեկ եվրոյի դիմաց 520,62 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,47 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 103,6 մլն դոլար, 13,3 մլն եվրո և 392 մլն ռուբլի, համապատասխանաբար 484,39 դրամ, 524,58 դրամ և 8,57 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1875615979322166&id=100006213469551¬if_t=close_friend_activity¬if_id=1491303797819056
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել