![](/static/news/b/2017/04/452671.jpg)
Ցավալի է, որ Հայաստանում նման գրառում անելու կարիք դեռ կա…
Ինչ տարբերություն՝ քաղաքացին ընտրատեղամաս է եկել գործը կորցնելու վախից, ընտրակաշառք ստանալով, թե, օրինակ, զենքը գլխին պահած: Բոլոր դեպքերում նրա որոշման վրա գործադրվել է ապօրինի ազդեցություն:
Քվեարկությունը ընտրությունների մի մասն է: Ընտրությունները սկսվում են մասնակիցների գրանցումից և շարունակվում են մինչև դրանց բողոքարկման ժամկետի ավարտը: Այսինքն՝ ընտրությունների կեղծված կամ չկեղծված լինելը կարող է որոշվել միայն այս ողջ պրոցեսի վերլուծությունից հետո: Միայն այն հանգամանքը, որ քաղաքացին քվեախցում մենակ է եղել, չի կարող ընտրությունների լեգիտիմության ապացույց լինել: Քվեախուց մտնելուց առաջ ցանկացած անօրինական ազդեցություն՝ ընտրակաշառք, սպառնալիք, վարչական լծակի օգտագործում քաղաքացու կամարտահայտման վրա համարվում է ընտրակեղծարարություն:
2017թ.-ի ընտրությունները կեղծված են, դրանց արդյունքում ձևավորված իշխանությունը լեգիտիմ չէ: