Panarmenian.net-ը գրում է.
 Ընտրությունների արդյունքները կարելի է հաջողություն համարել այն 120.000 և ավելի քաղաքացիների համար, որոնք իրենց ազատ կամքով ՝ առանց վախենալու, առանց կասկածի, գնացել ու քվեարկել են ԵԼՔ դաշինքի օգտին: Այդ մասին ասել է դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում։
 «Յուրաքանչյուր ձայն, որ տրվել է ԵԼՔ-ին, պահել ենք, այդ ձայնը հասել է տեղ, այս առումով մենք ընտրությունները չընդունելու բան չունենք: Մենք այդ 120.000 մարդկանց ներկայացուցիչն ենք 6-րդ գումարման Ազգային ժողովում», -ասել է նա։

 Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրենք լցոնումներ, կրկնաքվեարկության դեպքեր չեն գրանցել։ «Արձանագրել ենք միայն ընտրակաշառքի դեպքերը, որի մասին համատարած ասվել է, ահազանգել ենք, արձանագրել ենք որոշակի տեխնիկական խախտումներ», - ասել է նա։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել