Եթե ուսումնասիրենք արդյունաբերական ոլորտում տարեսկզբի երկու ամիսներին արձանագրված արդյունքները, ապա կփաստենք, որ մշակող արդյունաբերության ճյուղը աճել է 23.3 տոկոսով:
Ընդանուր առմամբ՝ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին մշակող արդյունաբերության ծավալը կազմել է 122 մլրդ 542.8 մլն դրամ: Համեմատելով այն նախորդ տարվա ցուցանիշների հետ՝ կտեսնենք, որ 2016-ի նույն ժամանակահատվածում արձանագրված 99 մլրդ 928.9 մլն դրամի դիմաց 2017 թվականի աճը կազմել է 9 տոկոս:
5.3 տոկոսով ավելացել է ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարումն ու վերամշակումը` այս տարվա հունվար-փետրվարին կազմելով 3 մլրդ 847.2 մլն դրամ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1665602327069227&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել