Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն, 2016-ին Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումները աճել են գրեթե 1,7 անգամ՝ կազմելով 2219 դոլար։ Ամենամոտ մրցակցի՝ Ուզբեկստանի մոտ այդ ցուցանիշը կրկնակի քիչ է։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ԱՊՀ-ում գումարային փոխանցման միջին մեծությունը շատ ավելի ցածր է եղել՝ ընդամենը 268 դոլար։
Ուշագրավ է, որ այս ընթացքում Ռուսաստանից Հայաստան մարդատար մեքենաների ներկրման դինամիկան աճ է գրանցել: Այսպիսով՝ 2015-ին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 6․1 հազար մարդատար մեքենա, 2016-ին այդ ցուցանիշը 2․8 անգամ աճել է ու կազմել 17․2 հազար։
Արդյունքում Հայաստան ներկրվող մեքենաների քանակում Ռուսաստանի մասնաբաժինը ավելացել է 22 տոկոսից մինչև 52 տոկոս։ Ներկրման ավելացման պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Ռուսաստանից ներմուծվող մեքենաների մաքսային միջին գները՝ 3358-ից նվազել են՝ հասնելով 2950 դոլարի: