ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցում ասաց, որ հայրենասեր լինելու համար չպետք է այդ մասին ասել, այլ պետք է լինել Հայրենասեր: Ես հասկացա, որ նախագահ Սարգսյանը նկատի ուներ, որ գործով պետք է ապացուցել:
ՀՀ նախագահը նաև ՀՀԿ նախագահն է, որը ԱԺ-ում ունի մեծամասնություն: Այդ ՀՀԿ-ում պատգամավորներից 15-ը բանակում չեն ծառայել, ասել է թե՝ հայրենասիրությունը գործով չեն ապացուցել:
Հայաստանի հանրապետական կուսակցություն 1.Էդուարդ Շարմազանով 2.Կարեն Ավագյան 3.Հայկ Բաբուխանյան 4.Վոլոդյա Բաբայան 5.Վահրամ Բաղդասարյան 6.Շիրակ Թորոսյան 7.Հակոբ Հակոբյան 8.Վահե Հակոբյան 9.Արկադի Համբարձումյան 10.Արայիկ Հովհաննիսյան 11.Գագիկ Մինասյան 12.Կորյուն Նահապետյան 13.Ռուբեն Սադոյան 14.Արտակ Սարգսյան 15.Սամվել Ֆարմանյան
Պատգամավորներից շատերը, ունեն Զինված ուժերի տարբեր գերատեշչական մեդալներ:
Ի դեպ, սա դեռ միայն օրենսդիր մարմնում ներգրավվածները: Միայն թարմ օրինակ՝ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նորանշանակ պետի տեղակալը, ով Մանկավարժականի ՈՒԽ նախագահն էր, նշանակվեց պաշտոնի, և նա նույնպես բանակում չէր ծառայել: Բանակում չի ծառայել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ես՝ ՀՀ քաղաքացիս, ի գիտություն ընդունելով ՀՀ նախագահի այդ խոսքը, բոլոր բանակում չծառայածներին չեմ համարի հայրենասերներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել