Картинки по запросу գևորգ պետրոսյանԱյս ընտրություններում իմ փորձի առավել ցավալի կողմերից էր դեմոգրաֆիկ պատկերը: Ինձ շատ հետաքրքիր էր ընտրության մասնակցողների «արտաքին» ուսումնասիրությունը, ուստի հատուկ ուշադրություն էին դարձնում տարիքին, սեռին, քվեարկելու ունակությանը, հագուստին, խոսելաձևին:
Գրանցված 1450-ից մասնակցեցին 904-ը, իսկ մասնակցողների գերճնշող մեծամասնությունը երևի թե 40+ տարիքի էին: Մատների վրա կարելի էր հաշվել երիտասարդներին: Չգիտեմ՝ սա կապված էր բոյկոտի, արտագաղթի, թե ծնելիության խնդրի հետ: Զուտ ընտրական գործընթացից դուրս, սա առանձին և շատ լուրջ խնդիր է:
#Armvote17 #armevote2017
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել