Panorama.am-ը գրում է.

Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական գործընկերային հարաբերությունները համակողմանի բնույթ են կրում: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի առթիվ նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: 

«2017 թվականի ապրիլի 3-ին տոնում ենք նշանակալի իրադարձություն՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Այդ թիվը խորհրդանշում է նոր էտապ հայ-ռուսական կապերում: Կապեր, որոնք հավակնում են տևել ոչ մեկ հարյուրամյակ»,- նշել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջև զարգանում է քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական կապերը, աշխատում են տնտեսական և ռազմատեխնիկական հարցերով միջկառավարական հանձնաժողովները, միջխորհրդարանական հանձնաժողովները:

«Մենք ունենք հպարտանալու բան: Վերջին քառորդ դարում հաջողել ենք բազմապատկել ժառանգություն ստացած ռուս-հայկական բարեկամության կապիտալը, որակական նոր մակարդակի բարձրացնել միջպետական հարաբերությունները, համատեղ ջանքերի ներդրմամբ մի շարք առանցքային ուղղություններով տպավորիչ արդյունքներ արձանագրել»,- ասել է Լավրովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել