Aravot.am-ը գրում է.

Նախնական տվյալներով, Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ծնունդով Ջավախքից, երևանաբնակ Արման Սահակյանը, որի օգտին աշխատում էր Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը՝ Շիրակի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորը։

Վերջինիս ձայների քանակը 13 հազար 248 է։ Ձայների հաշվարկով երկրորդ տեղում Շիրակի նախկին մարզպետն է, հարգանք վայելող գեներալ Ֆելիքս Ցոլակյանը։ Նա, նախնական տվյալներով, հավաքել է 10 հազար 978 ձայն։ Երրորդ տեղում՝ որքան էլ զարմանալի լինի, Մարտուն Գրիգորյանն է, որի նկատմամբ գյումրեցիները նախորդ ԱԺ ընտրություններում ցուցադրել էին իրենց վերաբերմունքը, երբ նա մեծամասնական ընտրակարգով մրցակցում էր Արման Սահակյանի հետ։

Այդ ժամանակ գյումրեցիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ նախապատվությունը տալիս են իրենց համաքաղաքացուն։ Չորրորդ տեղում Արթիկի տարածաշրջանը ներկայացնող Մուշեղ Պետոյանն է, նա հավաքել է 8739 ձայն։

Հինգերորդ տեղում ԳԳՄ «Շիրակի» մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանն է, հավաքել է 2153 ձայն։ Վեցերորդ տեղում Սուքիաս Ավետիսյանն է, որն, ի տարբերություն շատերի, որոնք երբեք չեմ մոտեցել ԱԺ ամբիոնին ու որևէ հարց չեն բարձրաձայնել, ԱԺ ակտիվ պատգամավորներից մեկն էր։ Նա հավաքել է 1700 ձայն։ Մեկ անգամ ևս նշենք, որ սա երեկվա ընտրությունների նախնական պատկերն է։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել