Վերջապես մի 4 ժամ քնեցի։ Անկողնուս կարոտել էի։ Ուշքի եմ գալիս այս ամբողջից։ Ասեմ, որ շատ թեթև եմ տանում ամեն ինչ։ Քարոզարշավի հենց սկզբում ասել եմ՝ լինի հաղթանակ, թե պարտություն, կարևորը ինքս իմ դավանած գաղափարներին ու հայացքներին չդավաճանեմ ու իմ քաղաքական գծի վրա լինեմ։ Խիղճս շատ հանգիստ է։ Չեմ մտել մի բանի կամ բառի տակ, որն իմը չէ։ Հավանաբար դա է պատճառը, որ իմ պահով մեղքի զգացողություն կամ սթրես չունեմ։ 2012-ը ավելի ծանր եմ տարել։ Այնպես չէ, որ ամեն ինչ ճիշտ եմ/ենք արել։ Բայց մտահոգությունս այլ բանի համար է։ Իսկ դիտարկումներս կգրեմ, երբ կոմպիս հասնեմ։ Կյանքը շարունակվում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: