Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2017թ.-ի հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 172 մլրդ 672 մլն դրամ, ինչը 7,2 տոկոսով (մոտ 21,6 մլրդ դրամով) ավելի է նախորդ 2016 թ.-ի հունվար-փետրվարի պետական բյուջեի եկամուտների համեմատ:
Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի՝ առանց դրամաշնորհների եկամուտները կազմել են 171 մլրդ 935 մլն դրամ, որից հիմնականը հարկերն ու տուրքերը` 164 մլրդ 168 մլն դրամ կամ 9,7 տոկոսով (մոտ 25 մլրդ դրամով) ավելի 2016 թ.-ի հունվար-փետրվարի համեմատ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1641832249458799?notif_t=close_friend_activity¬if_id=1491195916757798
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել