Image result for լևոն տեր պետրոսյանՍա Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական մահն է, եթե, իհարկե, ամոթ ունենա:
Ուրախ եմ, որ իր պարտության մեջ մեր բարոյական ներդրումն ունեցանք: Ուրախ եմ, որ պայքարեցինք նրա գաղափարների դեմ ու նրան քաղաքական գերեզման ուղեկցելու հարցում մեր փոքրիկ, բայց կարևոր լուման ունեցանք:
Այդ մարդու քաղաքական գաղափարները դեռևս կշարունակեն ապրել, որովհետև նրա մի խումբ ադեպտներ չեն հրաժարվելու դրանցից: Չնայած դրան՝ հուսով ենք, որ նրանց գաղափարական հայրն այլևս առհավետ կհեռանա հրապարակից:
Իսկ լևոնիստների կարկառուն դեմք Արամ Մանուկյանին ուզում եմ հիշեցնել Պետրոս Ղազարյանի տաղավարում հնչեցրած իր խոսքերը «քաղաքական պզուկների» մասին: Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում: Ժողովուրդը գոնե ՀԱԿ-ի մասով ցույց տվեց, թե ովքեր են «քաղաքական պզուկները», և այդ «պզուկներից» մի թարախապալար գոնե այսօր պայթեց: Հուսանք՝ առհավետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել